1 ձայնը՝ 10 հազար դրամ. համացանցում է հայտնվել ԲՀԿ-ի կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին փաստաթուղթ

Համացանցում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Գեղարքունիքի մարզում բաժանված ենթադրյալ ընտրակաշռքի հաշվետվության մասին փաստաթուղթ:

Փաստաթղթում ուշագրավ մանրամասներ կան այն մասին, որ 1 ձայնի համար 10 հազար դրամ է տրամադրվել:

Տվյալներ կան նաեւ այն մասին, թե մարզի որ քաղաքում ակտիվիստների աշխատելու համար որքան գումար է տրամադրվել, որքան է փոխանցվել չապահովված ձայների համար:

Փաստաթուղթն իրենց էջերում հրապարակել են նաեւ ԱԺ փոխխոսանակ Ալեն Սիմոնյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ընտրատարածք # 8Ձայնը 10.000 դրա՞մԼրագրողների հեռուստատեսության և մամուլի ծախս 750.000 դրամՕգնություն բնակչությանը 3.000.000 դրամև այլն

Posted by Alen Simonyan on Saturday, June 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ