![]()
Մեր տեղեկություններով, «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնը փակ է, տաղավարների աշխատակիցներին եւ վարձակալներին մոլի տնօրինությունը թույլ չի տալիս աշխատանքի անցնել։
Որոշ տեղեկությունների համաձայն, նրանց ուղղորդում են Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց անելու:
Հիշեցնենք, որ «Առինջ մոլ»-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ վերջինիս տանը այսօր առավոտից իրականացվում են խուզարկություններ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին մի քանի տասնյակ խուզարկություններ է իրականացնում, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը:
Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկը կապված է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերց խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս։
Նույն այդ տեղեկություններով, ԱԱԾ-ն շուտով վերը նշվածի վերաբերյալ հաղորդագրություններ ու տեսանյութեր է տարածելու:
![]()