«Արմենիա» ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող հիվանդները կորոնավիրուսով են վարակվել

Factor.am-ի տեղեկություններով՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում հեմոդիալիզ ստացող մի քանի հիվանդ COVID-19-ով է վարակվել։ Նրանց տեղափոխել են Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ խոսքը մոտ 5 հիվանդի մասին է, որոնք երեկ են Հանրապետական հիվանդանոցից իրենց մոտ տեղափոխվել։

«Տարբեր հիվանդանոցներից պարբերաբար տեղափոխումներ են լինում, այդ թվում՝ երեկ Հանրապետականից եկել են հեմոդիալիզով մարդիկ»,- ասել է Ծովինար Խաչատրյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16004 դեպք, որոնցից 6081-ը` առողջացած, 264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 80130 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 723 նոր դեպք և 442 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ