«Սա այլևս իրական սպառնալիք է ազգային անվտանգությանը…». Տարոն Չախոյանը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարության մասին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դավիթ Շահնազարյանի այսօր առավոտյան արած հայտարաարություններին և կատարել է հետևյալ գրառումը.

Սա այլևս իրական սպառնալիք է ազգային անվտանգությանը:

Նախկին՝ 1994-1995 թվականներին, Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանը, ով արդեն իսկ հայտնի է դարձել որպես իրարամերժ հայտարարություններ անող քաղաքական գործիչ, իր հնչեցրած` իրականության հետ աղերս չունեցող, լկտի ստերով արդեն իսկ վտանգ է ներկայացնում Ազգային անվտանգությանը։

Պատկերացրեք հիմա ինչ է զգում, կամ ինչ է մտածում այն զինվորը, սպան, զինվորի ծնողն ու հարազատը, ով իմանում է այս հակաազգային ու հակապետական հայտարարության մասին։

Պատկերացրեք, թե սա կարդալուց ու լսելուց հետո ինչ սրտով ու ոգով է զինվորը խրամատում սահման պահելու…

Միանշնակ է, որ այս հայտարարությունը նպատակ է հետապնդում քաղաքական դիվիդենտներ շահելու, սակայն կան չգծված սահմաններ, որոնք երբեք պետք չէ հատել, պետք չէ անցնել… իսկ նման սահմաններից է՝ մեր անվտանգությունն ու պետականությունը…

Սակայն այս դեպքում մեղավոր է ոչ միայն հայտարարութուն անողը, այլ նաև այդ մասին բարձրաձայնողն ու հրապարակողը…

Երբեմն հենց իրենք՝ լրագրողներն ու խմբագիրները, չպետք է հրապարակեն նմանօրինակ հայտարարություններ, քանզի դրանք վտանգում մեր անվտանգությունը:

Զարմանալի չէ, որ նմանօրինակ հայտարարությունները րոպե առաջ տեղ են գտնում ադրբեջանական մամուլի գլխավոր էջերում, քանզի այս հակաազգային հայտարարություններով ոմանք ջուր են լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին…

Անկախ նրանից, թե ով է պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը և ով է ՊՆ նախարարը, նման հայտարարությունները հակապետական են և սպառնալիք են Ազգային անվտանգությանը:

Հուսով եմ պատկան մարմիններն ու Ազգային անվտանգության մեր պաշտպանները րոպե առաջ պատասխանատվության կենթարկեն հայտարարության հեղինակին և տարածողներին ...

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ