Ինչ են հայտարարագրել ԱԺ նախագահն ու կինը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ըստ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տվյալների, 2019 թվականին  համատեղ սեփականության կարգով հայտարարագրել է 2 բնակարան, որոնցից մեկը ձեռք է բերել 2018 թվականին՝ գնման կարգով, մյուսը 2004 թվականին՝ այլ կարգով։ Բնակարանները գտնվում են Երևանում, մեկը՝ Աջափնյակ, մյուսը՝ Շենգավիթ վարչական շրջաններում։

ԱԺ նախագահը հայտարարարագրել է նաև 2004 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենան, որը նվիրատվություն էր ստացել 2016-ին, և այն 2019-ի վերջում արդեն առկա չէ։

Միրզոյանի բանկային հաշվի մնացորդը 2019-ի սկզբին կազմել է 8 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 10 մլն դրամ։

Տարեսկզբին որպես կանխիկ դրամական միջոց՝ Միրզոյանը ունեցել է 1 մլն 820 հազար դրամ, տարվա ավարտին՝ 2 մլն 220 հազար դրամ։

ԱԺ նախագահը 2019-ի ընթացքում ստացել է շուրջ 15 մլն 696 հազար դրամ աշխատավարձ, իսկ վարչապետի աշխատակազմից՝ 2,119,153 դրամ աշխատավարձ։

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան, 2019-ի ընթացքում 6 մլն 200 հազար դրամով ձեռք բերած 2011 թվականի արտադրության  KIA մակնիշի ավտոմեքենա։

Գոհար Աբաջյանի աշխատավարձը «ՎՕԼՕ» ՍՊԸ-ից անցած տարվա ընթացքում կազմել է 8 մլն 180 հազար դրամ։ Աբաջյանը նաև վարկ է վերցրել «Ինեկոբանկից» 4 մլն 240 հազար դրամի չափով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ