![]()
«Մեր քաղաքական թիմը դժգոհ է, և մեր պահանջն է՝ կառավարությունը պետք է անցնցում հրաժարական տա, որովհետև այս վիճակը, որ ինքն է առաջացրել, նորմալ վիճակ չէ։
Մեղմ ասած, անարդյունավետ եմ գնահատում, որովհետև դրա մասին շատ ենք ասել։ Չեմ ուզում ներդրումների մասին նորից ասել, որ կրճատվել են, չեմ ուզում ասել, որ աշխատատեղերն ըստ էության անհայտ է, թե որտեղ են ստեղծվել։
Այդ բոլորը մենք արդեն ասել ենք, չեմ ուզում որերորդ անգամ ասել։ Հիմա ժամանակն է, որ ելքերը առաջադրվեն, գնա համախմբում ելքեր առաջադրելու շուրջը և կապ չունի կուսակցական պատկանելությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
![]()