Որքան մարդ է ամբողջ աշխարհում ապաքինվել կորոնավիրուսից

Worldometers կայքի համաձայն՝ կորոնավիրուսի վիճակագրական տվյալներն այսօր հետևյալն են՝

ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 7 միլիոն 751899-ի: Մահացության ցուցանիշը կազմում է 428488, ապաքինվել է մոտ 4 միլիոն հիվանդ:

Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2 միլիոն 117027 մարդ, մահացել է 116831 հիվանդ, ապաքինվել՝ 841936-ը:

Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա մոտ 830000 վարակված, մահացածների թիվը մոտենում է 42 հազարի:

Երրորդը Ռուսաստանն է՝ 520129 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 6829 է:

Հնդկաստանը բարձրացել է չորրորդ հորիզոնական: Այս երկրում վարակվածները 309603-ն են, մահացության թիվը կազմում է 8890:

Հինգերորդ տեղում է Մեծ Բրիտանիան: Այստեղ կա 292950 վարակված, մահացել է 41481 հիվանդ:

Հաջորդում են՝ Իսպանիան, Իտալիան, Պերուն, Գերմանիան, Իրանը, Թուրքիան, Չիլին, Ֆրանսիան, Մեքսիկան: Ի դեպ, Մեքսիկայում մեկ օրում արձանագրվել է մահվան 504 դեպք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ