![]()
Նախկին ամուսիններ Աբել Աբելյանի եւ Օլյա Հակոբյանի ավագ որդին դարձել է 7 տարեկան: Դերասանուհին նշել է, որ Էրիկի տարեդարձի առթիվ այգիներից մեկում բացօթյա փոքրիկ խնջույք են կազմակերպել, որին ներկա է եղել նաեւ երեխայի հայրը:
«Նրա տոնական օրը շատ ուրախ է անցել: Առաջինը շնորհավորել է կրտսեր եղբայրը՝ Ռոբը: Ստեղծված իրավիճակում բացօթյա միջոցառման տարբերակն ընտրեցինք:
Փոքրաթիվ հավաքույթից չի նեղվել, առհասարակ, մարդաշատ միջոցառումներ չի սիրում, նախընտրում է ամենահարազատ մարդկանց հետ լինել»,- ասել է Օլյան՝ հավելելով, որ աքսեսուարներն ու տորթը տղայի սիրելի հերոսների պատկերներով են եղել:
![]()
![]()
![]()