Ուշադրություն․ Անձնագրային ծառայությունները չեն սպասարկի քաղաքացիներին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ֆեյսբուքում» գրել է.

«Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկելու

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից եւս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի:
Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի:

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»:

Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկելուՀայաստանի…

Posted by Ashot Aharonyan on Saturday, June 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ