Որևէ կողոպուտի երբևէ չեմ մասնակցել, ոչ մեկին հանցավոր արարքներում չեմ օժանդակել․․․

Աշոտ Արուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Որևէ կողոպուտի երբևէ չեմ մասնակցել, ոչ մեկին հանցավոր արարքներում չեմ օժանդակել, իսկ ինձ մեղսագրվող քրեական գործի շինծու լինելու մասին փաստերը բազմաթիվ են: Անհրաժեշտության դեպքում դրանց կկատարվի լրացուցիչ անդրադարձ: Միաժամանակ հորդորում եմ սուտլրատվականներին նախկին իշխանության արատավոր գործունեության հետևանքները որպես ներկայիս իշխանության բացթողում չներկայացնել:

Արդարության համար պայքարել եմ դեռ ուսանողության տարիներից, և երևի հենց դա է պատճառը, որ մեր տեսակը չէր սիրվում նախկինում, իսկ այս ապատեղեկատվություն տարածող օրաթերթը միտումնավոր արդարադատության բացթողումներից վառ օրինակը փորձում է մեկնաբանել այլ կերպ և արատավորել արդարադատության վերականգման ուղին բռնած այս քաղաքական ուժին:

Գիտեք, թե ինչի եք դուք՝ ապատեղեկատվություն տարածողներդ, վարվում նման կերպ, որովհետև դուք դպրոցը ոսկե մեդալով, 2 ԲՈՒՀ գերազանցությամբ ավարտելուց, Օքսֆորդի համալսարանում դասընթացների մասնակցելուց հետո և ձեր գիտական թեզը պաշպանելուց օրեր առաջ առանց ծանուցման բռնի կերպով բերման չեք ենթարկվել այն բանի համար, թե իբր դեպքից 5-6 ամիս առաջ տեղեկատվություն եք հայտնել, թե ինչպես, որտեղից, ինչ մեքենայով, երթուղով, ինչքան գումարով և որ ժամին պետք է տուժողը մոտենա, որ գողություն անեն: Սա էլ էն դեպքում, երբ նույն տուժողը, դատարանում պատասխանելով դատարանի հարցերին, հայտնեց, որ գումարը բերելու որոշումը ընդունվել է փաստացի բերելուց կես ժամ առաջ (ըստ մեղադրանքի՝ ես դրա մասին գիտեի 5-6 ամիս առաջ (ծիծաղելի է)):
Դուք նաև չեք անցել այն ճանապարհով, երբ մեղադրականը անընդհատ փոփոխվում էր ամեն մի հերքման ի հայտ գալու դեպքում:

Ձեր դեմ ցուցմունք տված անձը, ընդունելով իրեն մեղսագրված արարքը, չվերականգնելով պատճառված վնասը և պայմանավորվելով քննիչի հետ, ընդամենը, այսպես ասած (քննիչների խոսքով), օժանդակողին բացահայտելով չի հայտնվել ազատության մեջ, որից հետո շատ կասկածելի հանգամանքներում իր հոր հետ ինքնասպան չի եղել (սա էլ այն դեպքում, երբ կան բազմաթիվ ցուցմունքներ, որ նա նույն խցում գտնվողների մոտ ասել է, որ իրեն ազատում են, որ գլուխն ուտեն):
Ձեր մեղադրականի հիմքում չեն դրվել քննիչի կողմից մոնտաժված տեսաձայնագրություններ (ակնհայտ անձանց թաքցնելու և քննությունն այլ ուղղությամբ տանելու համար) և հեռախոսային տեղակայման վերծանումներ, որոնք ձեզ մեղադրելու փոխարեն փաստում են ձեր անմեղությունը:

Ձեր քննիչը առանց իրավունքի չի կատարել դատախազի օրինական ցուցումները, չի ուղղորդել և չի խոստացել, որ ձեր դեմ ցուցմունք տալու դեպքում ցուցմունք տվող անձը գնալու է տուն:
Ձեր նկատմամբ վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի վճիռը չի բեկանվել՝ արձանագրելով, որ վերջինս թույլ է տվել քրեաիրավական օրենքների կոպիտ և էական խախտումներ, գործը նորից առաջին ատյանի դատարան ուղարկելուց հետո ձեր դեմ առկա ապացույցներից ցուցմունքներն անթյուլատրելի ճանաչելուց հետո այդուհանդերձ ձեր դեմ նորից մեղադրական դատավճիռ չի կայացվել՝ այս անգամ վարկածի հիման վրա:
Ձեր քննիչին որպես վկա չեն կանչել դատարան հարցաքննության (ի դեպ՝ քննիչի որպես վկա կանչում են այն դեպքում, երբ նրա կողմից թույլ են տրվել կոպիտ խախտումներ), որից հետո, հին ձեռագրին համաձայն, ծանոթների միջնորդությամբ անպատիժ թողել վերջինիս: Ինչ խոսք, երկար կշարունակեի, բայց կարծում եմ մի օր առիթ կլինի…

Հիմա հնի և նորի մասին՝ ես, որպես այդ ճանապարհով անցած մարդ, հիասթափված լքել էի երկիրս, որն անչափ եմ սիրում, հետո, տեսնելով որ հույս կա փոփոխությունների, վերադարձել եմ, որ բնավորությանս համապատասխան՝ ես էլ անմասն չմնամ փոփոխություն կատարելուց:
Հիմա, երբ անցել է գրեթե 2 տարի, ես փաստում եմ, ՈՐ ՉԵՄ ՓՈՇՄԱՆԵԼ, ՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ, ՄԵՆՔ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՆՔ ՈՒ ՊԱՅՔԱՐՈՎ ՊԵՏՔ Է ՄԻ ՕՐ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՒՆԵՆԱՆՔ ԿԱՏԱՐՅԱԼ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

Եվ ահա հենց այդ պայքարն ու անկոտրում կամքն էր, որ հաջողություններ ունեցա նաև հիշյալ դատական գործի մասով, մասնավորապես՝ ներկայումս ՄԻԵԴ-ում քննության է առնվում 3 գանգատ՝ քրեական գործին իմ ներգրավվածության վերաբերյալ, ինչպես նաև գործի առնչությամբ առկա է ապօրինի կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով խախտում արձանագրելու հիմքով, որի պատճառով ինձ արդեն փոխհատուցվել է 9,000 եվրո գումար: Ժամանակի ընթացքում ՄԻԵԴ-ը կանդրադառնա նաև արդար դատաքննության իրավունքի խախտմանը:
Ինձ համար անվիճելի է այն համոզմունքը, որ երբեք ու երբեք չեմ դադարելու իմ եռանդն ու ջանքերը ներդնել ինձ վստահված ոլորտները զարգացնելու համար:

Որևէ կողոպուտի երբևէ չեմ մասնակցել, ոչ մեկին հանցավոր արարքներում չեմ օժանդակել, իսկ ինձ մեղսագրվող քրեական գործի շինծու…

Posted by Ashot Arushanyan on Friday, June 12, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ