![]()
«Ձեր թեստավորվելուց ու դրական արդյունքը հայտարարելուց մեկ օր առաջ գրություն փոխանցեցիք մեր գործընկերոջը, հետո՝ ինձ։ 14 օրը լրանա պարզ կլինի՝ վարակվել ենք, թե չէ․․․
Ինչո՞ւ մարդկանց կուտակման, հպումների, ներկա գտնվելու, ներկայության դինամիկայի փոփոխության իմաստով լայնածավալ դեզինֆեկցիաներ չեն իրականացվում։ Դրա վրա ծախսվող գումարներն անհամեմատ ավելի մեծ արդյունքներ կբերեն»,- խոսքն ուղղելով վարչապետին՝ ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Փաշինյանն ասաց՝ թեստավորվեք, հույս ունեմ լավ կլինի․ «Ես գիտեմ, որ ԱԺ դահլիճը ժամանակ առ ժամանակ ախտահանվում է։ Ուրիշ բան, որ պետք է մասշտաբներն ավելացվեն։ Կքննարկենք»։
![]()