Տնական գարեջրից տղամարդը մահացել է, իսկ նրա եղբոր տեսողությունը վատացել է

ՀԱՀ-ում Տապերա Էդվարդ Կուսենին մահացել է այն բանից հետո, երբ տնական գարեջուր է խմել կարանտինի ժամանակ։ Նրա եղբայր Ռիչարդ Չինեմբիրի (լուսանկարում) մոտ, որը նույնպես խմել է այդ ըմպելիքը, տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել։

Շաբաթ օրը, հունիսի 6-ին, Տապերան 20 հարավաֆրիկյան ռենդով (մոտ 600 դրամ) հարեւանից կես լիտր ինքնաշեն ալկոհոլային խմիչք է գնել։ Եղբոր հետ միասին նա գարեջուրը խառնել է կոլայի եւ կաթի հետ եւ խմել է։ Հաջորդ օրը նրանք շարունակել են խմել այդ ըմպելիքը։ Երկուշաբթի երկուսն էլ իրենց վատ են զգացել։

Տապերայի հղի կինը սկզբում որոշել է, որ նրա մոտ խումհար է, սակայն նա եւ եղբայրը ավելի ու ավելի վատ են զգացել։ Շուտով երկու տղամարդկանց տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել Տապերային, սակայն նրա եղբայրը ողջ է մնացել, բայց այժմ տառապում է մշտական գլխացավերից, եւ նրա տեսողությունը շատ է վատացել։

Բժիշկները կասկածում են, թե ըմպելիքի մեջ, որը խմել են եղբայրները, մեթանոլ է պարունակվել։

Ալկոհոլի վաճառքի արգելքը ՀԱՀ-ում տնական գարեջրի պատրաստման բում է առաջացրել։ Սակայն քանի որ որոշ մարդիկ այդ ինքնաշեն ըմպելիքի պարաստման համար անորակ հումք են կիրառում, դրա օգտագործումը հանգեցնում է մահերի եւ խեղանդամությունների։

COVID-19 համավարակի հետեւանքով կարանտինի ընթացքում ՀԱՀ-ում, ընդհանուր առմամբ, մահացել է 6 մարդ, 4-ը ընդհանրապես կորցրել են տեսողությունը այն պատճառով, որ ինքնաշեն գինի են խմել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ