«Տաքսու մեջ պատմում են վարչապետի համար թանկ ժամացույց գնելու մասին․..». Փաշինյանը բացահայտեց ապատեղեկատվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իրենց դեմ հիբրիդային պատերազմ է մղվում։ Նա այս պնդումն այսօր Ազգային ժողովում փաստարկեց մի պատմությամբ, որը ներկայացրել են իրեն։

Պատմություն է հետևյալն է․

Ինչ-որ կին նստում է տաքսի, զանգում է այլ բաժանորդի ու ասում է, թե ինքը վարչապետի աշխատակազմից է։ Հետո իր զրուցակցից հարցնում է՝ եկա՞վ վարչապետի համար նախատեսված ժամացույցը։

Հետո հարցնում է գինը՝ 35 հազար դոլա՞ր։ Այս ամենից հետո կինը իջնում է տաքսուց ու նստում այլ տաքսի։

Փաշինյանը բացատրեց, որ ակնհայտ է՝ սա կազմակերպված գործողություն է։ Նրա խոսքերով՝ բացահայտելու են այս պատմությունը և հասկանան՝ ինչ անել․ գուցե ուղղակի հրապարակեն կազմակերպիչների անունները, և դրանով վերջանա պատմությունը, գուցե այլ գործողություններ լինեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ