Պահպանե՛ք կանոնները, որ մենք էլ գնանք տուն. 3 երիտասարդ կամավոր, ովքեր արդեն 3 ամիս տուն չեն գնացել, շարունակում են պայքարել համավարակի դեմ

Պահպանե՛ք կանոնները, որ մենք էլ գնանք տուն. 3 երիտասարդ կամավոր, ովքեր արդեն 3 ամիս տուն չեն գնացել, շարունակում են պայքարել համավարակի դեմ։

ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ  Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:

Պահպանեք կանոնները, որ մենք էլ գնանք տուն

Պահպանե՛ք կանոնները, որ մենք էլ գնանք տուն. 3 երիտասարդ կամավոր, ովքեր արդեն 3 ամիս տուն չեն գնացել, շարունակում են պայքարել համավարակի դեմ։#ArmGov

Posted by ՀՀ կառավարություն on Friday, June 12, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ