ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկել 26-ամյա ադրբեջանցու

Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ:

Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ