![]()
Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվի կառավարության այն որոշումը, որի համաձայն՝ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարացվում է ևս 1 ամսով։ Ըստ այդմ՝ արտակարգ դրությունը շարունակվելու է մինչև հուլիսի կեսերը։
Նիստին ներկա է նաև կառավարության կազմը՝ համապատասխան որոշման հիմնավորումները ներկայացնելու համար։
Հիմնական զեկուցումը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
![]()