«Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան…». Վահե Տեր-Մինասյան

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան:

«Երեկ ուշ երեկոյան տեղակացա, որ, հետևելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին, մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանող կամավորների խմբին։

Թիմում կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այսպիսին են իսկական համամարդկային արժեքները, հայրենասիրությունն ու ընկերությունը, որոնցով պետք է ապրել ու սերունդ դաստիարակել…

Բժիշկների թիմն ամենայն հավանականությամբ Երևանում կլինի մի քանի օրից»,-նշել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ  Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ