![]()
Մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 7,597,426 մարդ։ Մահացել է 423,846 պացիենտ, առողջացել՝ 3,841,943-ը։ Ներկայում աշխարհում կա կորոնավիրուսի 3,331,637 ակտիվ դեպք, հայտնում է Worldometer-ը։
Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Այնտեղ համաճարակի սկսվելուց ի վեր վարակվել է 2,089,701 մարդ, մահացել՝ 116,034-ը։
Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (805,649): «Առաջատարների» հնգյակում են նաև Ռուսաստանը (502,436), Հնդկաստանը (298,283) և Միացյալ Թագավորությունը (291,409)։
Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Միացյալ Թագավորությունը (41,279), Բրազիլիան (41,058), Իտալիան (34,167), Ֆրանսիան (29,346)։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:
![]()