Իտալացի համաճարակաբանը գնահատել է COVID-19-ի երկրորդ ալիքի հավանականությունը

Իտալացի համաճարակաբան, Միլանի Vita-Salute San Raffaele համալսարանի պրոֆեսոր Մասսիմո Կլեմենտին հայտարարել է, որ ըստ իր վերլուծության` համավարակի երկրորդ ալիք աշնանը չի լինի։

Նա դա մեկնաբանել է նրանով, որ մասնագետները դեռևս մայիսին նկատել են, որ վարակի սրությունը գնում է դեպի նվազման։ Գնալով ավելի քիչ մարդիկ են կարիք ունենում հոսպիտալացման, և ավելի շատերն են կարողանում բուժվել տնային պայմաններում։

Բացի այդ, San Raffaele հիվանդանոցի համաճարակաբանները հետազոտություն են կատարել, որը ցույց է տվել, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը համավարակի սկզբում տասնյակ անգամներ ավելի է եղել, քան մայիսին։

Համաճարակաբանը նաև նշել է, որ COVID-19 աստիճանաբար թուլանում է և շուտով կարող է դառնալ սովորական սուր շնչառական հիվանդություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ