![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և անդրադրձել է այսօր համացանցում տարածված այդ լուրերին, թե իբր 2019 թվականին Աննա Հակոբյանը Կանադա այցի ժամանակ 3մլն դոլարով տուն է գնել:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Հերթական էժանագին սուտը
Այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնված վարչապետի՝ Կանադայում տուն գնելու մասին սուտ լուրը ոչ մի աղերս չունի իրականության հետ:
Իրականում այդ նուն տունը, որն ինչպես հայտնում են «խոհանոցից կախված» լուրերը, թե իբր 2019-ին Կանադա այցի ժամանակ գնել է Աննա Հակոբյանը, վաճառվել է դեռևս 2013 թվականին …
Ամենևին չեմ զարմանա, եթե վաղն էլ կուխարկա փեսան խոսա այս մասին…
Վաճառված տան մասին ամբողջական ինֆորմացիան՝ այստեղ
![]()
![]()