Իր հղիության մասին չիմացող ուսանողուհին ծննդաբերել է լոգասենյակում եւ կտրել երեխայի պորտալարը համացանցում տեսահրահանգների օգնությամբ

Բրազիլիայի Կասերիս քաղաքից 20-ամյա ուսանողուհի Այմի Ալմեյդան չի նկատել հղիությունը մինչեւ ծննդաբերելը: Նա ծննդաբերել է լոգասենյակում եւ կտրել երեխայի պորտալարը համացանցում տեսահրահանգների օգնությամբ, հաղորդում է Unilad-ը:

Այմին բաժանվել է իր ընկերոջից եւ ծանր է տարել այդ բաժանությունը: Նա դադարել է հաճախել մարզասրահ, սնվել է բուրգերներով եւ արդյունքում ավելորդ քաշ հավաքել: Նա մտածել է, որ իր որովայնը մեծանում է ավելորդ քաշի պատճառով:

Մի քանի ամիս անց Այմին դիմել է բժիշկի՝ բողոքելով վատ ինքնազգացողությունից եւ բարձր ճնշումից: Բժիշկը որոշել է, որ պատճառը էմոցիոնալ վիճակն է: Ավելի ուշ նա դիմել է բժիշկի ոտքերի այտուցվածության պատճառով, սակայն այս անգամ բժիշկը ենթադրել է, որ աղջկա մոտ երիկամների հետ կապված խնդիր կա: Սակայն իրականում այդ ախտանիշները կապված են եղել հղիության հետ:

Ուսման վերջին օրը Այմին սուր ցավ է զգացել եւ վերադարձել է տուն: Նա գնացել է լոգարան եւ նույնիսկ չի կարողացել օգնություն խնդրել հեռախոսով:

Պարզվել է, որ նա ծննդաբերում է:

«Ես զարմանալու ժամանակ չունեի: Ես նույնիսկ չէի մտածում շտապօգնություն կանչել»,-պատմել է Այմին: Երբ երեխան ծնվել է, նա կտրել է երեխայի պորտալարը համացանցում տեսահրահանգների օգնությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ