Անհատ սպառողների համար գազի գնի թանկանացման մասին մանրամասներ

«Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա առնվազն այս պահին, և այդ իմաստով ես կարծում եմ՝ կան բավարար ռեսուրսներ ու բավարար գործիքակազմ, որպեսզի տեղի չունենա թանկացում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով, հաշվարկներն ու հրապարակումները, որ իրեն տրամադրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, վկայում է այն մասին, որ ֆիզիկական անձանց մասով գնի փոփոխություն չի լինելու:

«Ինչ վերաբերվում է ընդհանուր առմամբ գազի գնին, եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, որոշակի առումով ոչ էական չափով այլ սպառողների համար թանկացման հավանականություն կա»,- ասաց նա:

Փոխվարչապետն անդրադարձավ նաև կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ընդդիմադիր ուժերի հայտարարություններին: Հարցին՝ կան նման հիմքեր, թե ոչ, Գրիգորյանն արձագանքեց. «Ոնց կարելի է նման հարցադրում անել, առանց փաստարկների: Եթե այդ հարցը տալիս եք, խնդրում եմ ասել՝ ինչ փաստարկների հիման վրա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ