Քիչ առաջ տորնադո է նկատվել Հայաստանում

Քիչ առաջ պտտահողմ(տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։

Պտտահողմը առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի ձևով կախվում ներքև՝ հաճախ մինչև Երկրի մակերևույթը։ Բարձրությունը 800-1500 մ է։

Պտտահողմում օդը շարժվում է ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վեր՝ իր հետևից ձգելով փոշի և ջուր։ Օդի պտտման արագությունը մի քանի տասնյակ մ/վ է,  տրամագիծը՝ տասնյակ մետրեր։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով, կարկուտով, կարող է մեծ ավերածություններ պատճառել։

Հայաստանի տարածքում դիտվում է հատկապես ամառվա չոր և տաք եղանակներին։

Լուսանկարը՝ Էդգար Ստեփանյանի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ