![]()
Dianita La Reina ֆեյսբուքյան օգտատերը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Այսպիսով, ես այլևս ՎՏԲ բանկի փիար մասնագետը չեմ․ ես հեռացվել եմ աշխատանքից․
Բանկում սկսել եմ աշխատել 2018 թվականին, լի էի էներգիայով և ցանկություն կար աշխատելու և զարգանալու՝ որպես մասնագետ: Այնուամենայնիվ, շատ շուտով սկսեցի հասկանալ, թե որտեղ եմ հայտվել ես , ինչը ինձ շատ հիասթափեցրեց:
Աշխատանքի մեջ ամենավատ բանն այն է, երբ գործատուն չի գնահատում պրոֆեսիոնալիզմը, չի լսում աշխատողի կարծիքը, չի վստահում իր գիտելիքներին և ակնկալում է միայն ստրուկի հնազանդություն և սեփական կարծիքի բացակայություն:
Ես դեռ չեմ խոսում այնպիսի պարզ արժեհամակարգի մասին, որ կա մարդկային շփան ,հաղորդակցության և վերաբերմունքի մեջ․ նույնիսկ խնդրանքը, որ ես աշխատեմ հեռակա, մերժեցին: Ես բազմիցս խնդրեցի ինձ թույլ տալ աշխատել տանից, քանի որ ես վախենում էի վարակվել և վարակել իմ ամբողջ ընտանիքին, բայց պատասխանը եղավ միանշանակ «ոչ» ․
Վերջին կաթիլը եղավ բանկի ղեկավարության այն հանձնարարությունը, ըստ որի՝ ես պետք էի թարգմանեի վարչապետի ուղերձների վատ մեկնաբանությունները ռուսերեն, որպեսզի նրանք դա ուղարկեին Մոսկվա։
Կարճ ասած ՝ «2019-ի լավագույն աշխատակիցը» հեռացվեց․․․
Այո, զրկվեցի աշխատանքիցս, բայց դեմքս ու արժանապատվությունս չեմ կորցրել
![]()
![]()