![]()
Կարծում եմ, որ մեր պարետատատն որոշումների շրջանակում պետք է խստացվեն կանոնների պահպանման վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից, վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով: Այս տեսակետը կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք՝ ըստ իրավիճակի»,- ասաց Թորոսյանը:
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նպատակադրումն ու ռազմավարությունը հետևյալն է՝ անընդհատ խստացնել և ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը:
«Մենք դա ենք դիտում որպես կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց: Այսօրվա մեր, ենթադրենք հարյուր տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Մեր բոլոր քաղաքացիներին ուզում եմ կոչ անել ճշգրտորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք մենք հնարավորինս պարզ ձևակերպել ենք՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն:
Հաջորդ խնդիրը, վարչապետի խոսքով, ընդհատակյա հարսանիքներն են:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()