«Գուցե պետք է ներողություն խնդրեմ, որ ինչ-որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել…». Արսեն Թորոսյան

Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին … Այսպես էր վերնագրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձը։ Նախարարը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ տված հնարավոր սխալների ու հապաղումների մասին, անդրադարձել առաջիկա անելիքներին։

Նա նշել է, անցած գրեթե 4 ամիսները ու հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ տարածման տեմպերը, թե որքան վարակիչ է վիրուսը, ի վերջո սովորական գրի՞պ է, թե՞ ոչ: Իսկ, նրա խոսքերով, այդքան չարչկվող և թմբկահարվող թոքերի արհեստական օդափոխության սարքերը այդքան էլ պետք չէին, բայց պետք էին սովորական թթվածնի գեներատորներ, որոնք պետք էին գրեթե բոլոր մահճակալներին:

«Թույլ է տվել նաև հասկանալ, որ հանրային վայրերում դիմակ կրելն ակնհայտորեն դանդաղեցնում է տարածումը, չնայած նախկինում հայտարարել եմ, որ առողջ մարդկանց պետք չէ կրել դիմակ»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ ճգնաժամային իրավիճակում առողջապահական համակարգն իրեն լավ է դրսևորել՝ մոբիլիզացիոն հատկություններով:

Թորոսյանը նաև ընդգծել է՝ անորոշությունն էր պատճառը, որ գուցե ինչ-որ բանում հապաղել են, որոշումը մի քանի օր ուշ են կայացրել, որովհետև վստահ չեն եղել դրանում.

«Ես չեմ վարանում ասել, որ, այո՛, գուցե պետք է ներողություն խնդրեմ, որ ինչ-որ բաներում կարող էինք ուրիշ կերպ վարվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ