Զելենսկին տուգանվել է կարանտինային կանոնները խախտելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տուգանվել է երկրի կարանտինային կանոնները խախտելու համար, հաղորդում է BBC-ն։

Զելենսկին ասել է, որ ինքը սահմանափակումները խախտել է՝ հունիսի 3-ին Խմելնիցկի քաղաքում սրճարան այցելելով։

Ուկրաինային նախագահի գրասենյակը լուսանկար է հրապարակել, որտեղ Զելենսկին սրճարանում սուրճ է խմում՝ չնայած այդ օրերին փակ տարածքում նման ծառայությունների մատուցումը դեռ արգելված էր։ Նախագահը նաև առանց դիմակի էր։

Զելենսկին ասել է, որ իրեն տուգանելու որոշումը ճիշտ է համարում, սակայն չի մանրամասնել տուգանքի չափը։

Հիշեցնենք, որ  Զելենսկին նաև ասել էր, որ ցանկանում էր միտումնավոր վարակվել կորոնավիրուսով, որպեսզի ցույց տա, որ դա ժանտախտ չէ, ինչպես նաև որպեսզի ցույց տա, որ վտանգն իրական է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ