![]()
«Տանը միայնակ» ընտանեկան կատակերգական ֆիլմը էկրան է բարձրացել 1990 թվականին։Ֆիլմը մի տղայի մասին է, ում ծնողները ողջ ֆիլմի ընթացքում թողնում են նրան տանը միայնակ։ Տղայի խելամտությունը օգնում է նրան դուրս գալ այս անելանելի վիճակից։ Տղան փոքր-ինչ վախկոտ էր, սակայն ըմբոստ էր և քաջ։ Ֆիլմի մեջ լինում են երկու տղա, որոնք ցանկանում են հակառակվել տղայի համառությանը, սակայն նրանց դա չի հաջողվում։
Դերասանական ճանապարհը սկսվում է 4 տարեկանից, երբ նա խաղաց Նյու Յորքի ֆիլհարմոնիկ թատրոնում։ Առաջին ֆիլմը, որտեղ նա դեր ստացավ, 1985 թվականին նկարահանված «Կեսգիշերին» ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորում էր երկրորդական կերպար։
![]()
1990 թվականին էկաններին հայտնված «Տանը մենակ» ֆիլմը Կալկինի ճանապարհին ճակատագրական եղավ։ Կեվին Մակ-Կալիստերի դերը նրան բերեց առաջին մրցանակը՝ Ոսկե գլոբուս և «Տարվա փոքրիկ» տիտղոսը, իսկ նրա վճարը կազմում էր 100 հազար դոլար։ Ամերիկական և համաշխարհային տոմսարկղում ֆիլմը հավաքեց ավելի քան 500 միլիոն դոլար և գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես առավելագույն գումար վաստակած կատակերգություն։ Մակոլեյի գլխավոր մենեջերը դարձավ նրա հայրը, բայց հորը որդին չէր հետաքրքրում, այլ նրա վաստակած գումարները, որոնք գնալով աճում էին։
![]()