«Համախմբվեք ու մի տեղ հավաքվեք, որ բոլորիդ միանգամից մերժենք, բայց այս անգամ անվերադարձ..». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ-կանների հանդիպմանը.

Տեղեկություններ կան, որ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ-ի հետ:

Այո, համախմբվեք պարոնայք, համախմբվեք նախկին՝ արատավոր բարքերի կրողներ և պաշտպաններ…

Համախմբվեք փողը սրբություն սարքած անհայրենիքներ…

Համախմբվեք պետության ու ժողովրդի դեմ գնացողներ…

Համախմբվեք պատվից խոսացող անպատիվ գեներալներ…

Համախմբվեք դրսից տղա բերողներ ու օտարի շահը սեփական հայրենիքում պաշտպանողներ…

Համախմբվեք ու մի տեղ հավաքվեք, որ բոլորիդ միանգամից մերժենք, բայց այս անգամ անվերադարձ…

Այս անգամ ժողովրդի ձեռքից ոչ ոք ու ոչինչ հնարավոր է չփրկի Ձեզ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ