![]()
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ու սիրելիին շնորհավորել ամուսնության 3-րդ տարվա առիթով։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Սիլվան պատկերված է ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։
«Երկու էինք, դարձանք երեք։ Շնորհավոր մեր ամուսնության 3 տարին, իմ սեր։ Հիմա մենք ամենաերջանիկն ենք, որովհետեւ ունենք Միլա»,- գրել է երգչուհին։
![]()
![]()