«Այս պահին չկա այնպիսի մարդ, ով հանրության մոտ ունի Նիկոլ Փաշինյանի չափ վստահություն»․ Արամ  Սարգսյան

Չկա այնպիսի մարդ այս պահին, ով հանրության մոտ ունի Նիկոլ Փաշինյանի չափ վստահություն. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ  Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ անդրադարձավ վարչապետ Փաշինյանի հրաժարականը ցանկացողներին։

Նրա կարծիքով՝ պարզ է, որ այս իրավիճակից փորձում են օգտվել անձիք, որոնք ոչ այնքան հայրենասեր են, որքան սեփական ամբիցիաները և շահն ունեն.

«Ամենատխուրն այն է, որ նրանցից Որոշ մարդիկ ուղղակիորեն ուղղորդվում են դրսից՝ հատկապես ՌԴ-ից, ոմանք էլ ինքնադրսևորվում են, որ ՌԴ-ից իրենց վրա ուշադրություն դարձնեն։ Բանը հասել է նրան, որ քաղաքական գործիչներից մեկը նշում է, որ եթե ինքը Ալիևի տեղը լիներ.. իրեն պատկերացնում է Ալիևի փոխարեն, մյուսը Նախիջևանի սահմանից կադրեր է ցուցադրում,հաջորդն էլ ասում է՝ եկեք միավորվենք, գործընթաց սկսենք ներկայիս իշխանությունների դեմ։

Ցանկանում եմ ասել՝ լավ, տղե՛րք, դուք որ այդ բաներն ասում եք, չե՞ք մտածում, որ հակառակորդին եք ավելի են ոգևորում, այդ ո՞ւմ եք ոգևորում՝ Ալիևի՞ն, թե Ալիևի զինվորների՞ն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ