![]()
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել է «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու մասին:
Նա ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը.
Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում:
Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ:
Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ:
Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:
Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:
Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարևորագույն, բայց այլևս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է:
Շարունակելու եմ աշխատանքս Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երևանի ու երևանցու:
Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք:
Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում: Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ: …
Posted by Թեհմինա Վարդանյան on Wednesday, June 10, 2020
![]()