«Կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կրկին կայունացման և թույլ նախնական նախանշաններ են ցույց տալիս…». վարչապետ Փաշինյան

Նոր տեսակի կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կրկին կայունացման և թույլ նախնական նախանշաններ են ցույց տալիս: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում:

«Իհարկե, մենք վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան: Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարդ նշաձողի վրա: Մենք երեկ 428 նոր դեպք ենք ունեցել»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ մենք, ըստ էության, հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է:

Նրա խոսքերով՝ եթե կարողանանք պահպանել նվազման միտումը, կկարողանանք լուծել հոսպիտալացման հետ կապված խնդիրն ամբողջ ծավալով և կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլի:

Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ հիմա ՀՀ քաղաքացիների մեծ մասը կրում է դիմակ, պահպանում հակահամաճարակային կանոնները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ