Կորոնավիրուսից մահացել է պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանը

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանը:

«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի՝ պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն։

Խորապես ցավակցում եմ պրոֆեսոր Նիգիյանի ընտանիքին ու հարազատներին:

Հանգչեք խաղաղությամբ»,- ասված է Ավինյանի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ