Մեկ տարի անց թութակը վերադարձել է

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց անհայտ հանգամանքներում անհետացել էր վարդագույն կակադու կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։

2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձվել է այգի։

Շնորհակալություն ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և մեր աշխատակիցներին, նշվում է կենդանաբանական այգու Ֆեյսբուքի էջում։

📢Հարգելի՛ քաղաքացիներ, 📌Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը…

Posted by Երևանի կենդանաբանական այգի / Yerevan Zoo on Saturday, May 16, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ