Շտապօգնության աշխատակիցները հունիսի համար պարգևավճար կստանան

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը  ասաց, որ երեկ  շտապօգնության աշխատակիցները ստացել են հունիս ամսվա աշխատավարձերը, իսկ պարգևավճարները՝ դեռ ոչ:

«Ամբողջ անձնակազմը ապրիլ-մայիս ամիսների պարգևավճարները ստացել է, իսկ հունիս ամսվանը դեռ ընթացքի մեջ է: Երեկ ստացել են աշխատավարձը, պարգևավճարների հարցը դեռ փակված չէ։ Թե ինչու են որոշել, որ չեն ստանալու, չեմ կարող ասել»,— նշեց:

Նշենք, որ համացանցում երեկ տարածվել էր, թե շտապօգնության աշխատակիցները հունիս ամսվա պարգևավճարներ չեն ստանալու:

Ինչպես ավելի վա հայտնել էինք, Հայաստանում հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 նոր դեպք և 775 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ