Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանի սահմանները փակ կլինեն մինչև …

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ադրբեջանի կառավարությունը որոշում է ընդունել փակ պահել սահմանները մինչև հուլիսի 1-ը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

Այսպիսով՝ երկրից հեռանալու և մուտք գործելու սահամանափակումները երկարաձգվում են մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:

Համաձայն վերջին պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում համաճարակաբանական պատկերը վատթարանում է:

Ըստ Worldometers-ի՝ Ադրբեջանում մինչև հիմա գրանցվել է կորոնավիրուսի 8191 դեպք, որից 98-ը՝ մահվան ելքով: Երկրում մինչ այժմ ապաքինվել է 4606 մարդ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր դեպք և 352 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ