![]()
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է և հեռավար է աշխատում։ Այդ մասին Lurer.com-ին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքապետը ինքնամեկուսացած է և տնից է աշխատում: Պատճառն այն է, որ քաղաքապետը շփում է ունեցել կոնտակտավորի հետ: Նա մեկուսացել է՝ համաձայն ցուցումների»,- նշել է խոսնակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր դեպք և 352 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:
![]()