«Թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում ունենք և ունենալու ենք…». վարչապետ Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց՝ թեպետ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ կորոնավիրուսային իրավիճակի կայունացում ունենք և ունենալու ենք, սակայն զգոնությունը պետք է չկորցնել: Իրավիճակի կայունացման բանաձևն, ըստ վարչապետի, մեկն է՝ յուրաքանչյուրի և ընդհանուր հանրության պատասխանատվության մեծացումը հակահամաճարակային կանոնների պահպանման առումով, կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն:

Փաշինյանը նշեց՝ համաճարակի բռնկում է տեղի ունենում հատկապես թաղման, հուղարկավորության արարողությունների ժամանակ, ու խնդիր կա դրանք պարետատան կանոններին համապատասխան իրականացնելու, որ ամուսնության արարողությունները համաճարակային այս շրջանում չուղեկցվեն պարետատան սահմանած կանոնների խախտմամբ: Վարչապետն այս առումով կարևորեց նաև հանրային աջակցությունը:

Կառավարության ղեկավարը նաև հորդորեց բոլոր սգակիր և պսակադրության արարողություն ունեցող ընտանիքներին՝ համագործակցեն ՏԻՄ և ոստիկանության հետ:

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, June 9, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ