Տաթևում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել․ ամուսինները բազմամարդ թաղման են մասնակցել

Սյունիքի մարզի Տաթև համայնքի գյուղերից մեկում այսօր կորոնավիրուսի դեպք է գրանցվել․ ամուսինները մայիսի 23-ին մասնակցել են երիտասարդի թաղման արարողության։ Կնոջ թեստի պատասխանը դրական է եղել, ամուսնունը՝ բացասական։ Երկուսն էլ տեղափոխվել են Կապան։

Մահացածին գյուղ են տեղափոխել այլ բնակավայրից, որտեղից ևս թաղմանը մասնակցելու համար քաղաքացիներ են եկել:
Տեղացիների խոսքով, թաղմանը մեծ թվով մարդիկ են մասնակցել։

Այս մասին տեղեկացնում է Goris News-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ը` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ