![]()
Չնայած նրան, որ Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարելավվում է, «համաշխարհային մասշտաբով այն վատթարանում է»։ Комсомольская правда պարբերականի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն հաղորդում է ստացել աշխարհում կորոնավիրուսով վարակման շուրջ 7 մլն դեպքի մասին և գրեթե 400 հազար մահացածի մասին։ Չնայած Եվրոպայում իրավիճակը լավանում է, գլոբալ մասշտաբով այն վատթարանում է»,- ասել է ԱՀԿ-ի ղեկավարը։
Գեբրեյեսուսը նաև հայտնել է, որ ԱՀԿ-ն նախատեսում է օնլայն-համաժողով անցկացնել COVID-19-ի կոնտակտավորներին գտնելու հարցի շուրջ, որպեսզի «կիսվի տեխնիկական և օպերացիոն փորձով, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների ոլորտում նորամուծություններով»։
![]()