![]()
Ակալաբրուտինիբ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ձեւով պացիենտների համար:
Ակալաբրուտինիբը մինչ այս կիրառվել է արյան չարորակ հիվանդությունների դեմ: Հիմա այս դեղամիջոցը թեստավորել են ծանր հիվանդ 19 պացիենտների վրա, որոնցից 8-ը միացված էին թոքերի արհեստական շնչառության սարքերին:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ակալաբրուտինիբն արգելակում է Բրուտոնի տիրոզինկինազա սպիտակուցը (ՏԿՍ), նվազեցնելով շնչառական դիսթրեսի հավանականությունը եւ գերակտիվ իմունային պատասխանը: Գիտնականները, սակայն, նշում են, որ այս էֆեկտը պետք է ստուգել պատահական ընտրանքով վերահսկվող կլինիկական հետազոտություններով, որոնք անհրաժեշտ են նաեւ անվտանգ դեղաչափի որոշման համար:
ՏԿՍ-ն անհրաժեշտ է իմունային համակարգի եւ միկրոֆագերի նորմալ աշխատանքի համար, որոնք արտադրում են ցիտոկինների բորբոքամետ (այսինքն բորբոքմանը նպաստող) ազդանշանային մոլեկուլներ: Ցիտոկինները գործում են որպես միջնորդներ, որոնք ինֆեկցիայի հայտնվելու դեպքում օգնում են կարգավորել օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները:
Սակայն COVID-19-ի ծանր ձեւի դեպքում տեղի է ունենում ցիտոկինների ավելցուկային արտանետում, ինչը բերում է թոքերի ֆունկցիայի խանգարման: Այս հիպերբորբոքային վիճակն անվանում են ցիտոկինային փոթորիկ, եւ ներկայումս չկան հիվանդության այս փուլի բուժման ստուգված մեթոդներ:
![]()