Գերմանիայում բնակվող հայ բժիշկը վերադարձել է Հայաստան և բուժում է ծայրահեղ ծանր պացիենտներին

ԵՊԲՀ շրջանավարտ, որն իր Alma Mater-ի անունը բարձր է պահում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանի մասին է Ֆեյսբուքում գրել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: 

«Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին։

Ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին»,- գրել է ռեկտորը:

Հիշեցնենք, որ  ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 72:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ