![]()
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, ապաքինվել է ևս 85 մարդ:
Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հունիսի 7-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը, չի աշխատել։
Լաբորատորիայում իրականացվել են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Թարմացվել է 08.06.2020թ․ ժամը 11։00-ին
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 13325
- Առողջացածներ — 4099
- Փաստացի բուժվողներ -8943
- Ընդհանուր թեստեր — 70000
- Մահվան ելքեր — 211
- Մահվան ելքեր այլ պատճառով –72
![]()