![]()
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 72:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այսօր կորոնավիրուսի թեստավորման հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ, քանի որ երեկ չի աշխատել թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրակա նացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։
Լաբորատորիայում իրականացվել են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Թարմացվել է 08.06.2020թ․ ժամը 11։00-ին
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 13325
- Առողջացածներ — 4099
- Փաստացի բուժվողներ -8943
- Ընդհանուր թեստեր — 70000
- Մահվան ելքեր — 211
- Մահվան ելքեր այլ պատճառով –72
![]()