«Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում COVID-բաժանմունք և Տավուշի մարզում COVID-կենտրոն ունենալու հարցերը…». նախարար Թորոսյան

Նաև Վեդու բժշկական կենտրոնը։ Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում COVID-բաժանմունք և Տավուշի մարզում COVID-կենտրոն ունենալու հարցերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ավելի վաղ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի վերաբերյալ նոր տվյալներ:

07.06.2020թ․ ժամը 11։00 դրությամբ՝ գրանցվել է վարակի 766 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 13130 է, առողջացել է 4014 մարդ,փաստացի բուժվողների թիվը՝ 8844 է։

Ընդհանուր թեստերվել է 69171 մարդ։

Մահացել  200 պացիենտ, այլ պատճառներով՝ 72 մահ է գրանցվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ