«Ջուր բաժանելով հեղափոխության մասնիկ չեն լինում…». Դավիթ Հովհաննիսյանը՝ Ծառուկյանին

Դավիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մինչև բարգավաճ կուսակցությունը կմտածի իրենց հերթական ելույթների բովանդակությունը ,թող մի շարք հարցերի պատասխանի ,թե ինչ պատահեց ,որ տաշիր Սամոյի այցից հետո մտափոխվեց Գագիկ Ծառուկյանը և չշարունակեց իր ցույցերը ,մեկ էլ թող բարձրաձայնի, թե ինչ էին խոսել առանձին իր տանը ու ինչն էր պատճառը,որ խոսակցությունից հետո վախվորած սենյակից դուրս եկավ ։

Թող բարգավաճ կուսակցությունը չմոռանա ոնց ժողովրդին մենակ թողեց ,թող հիշի` ինչի համար հետ կանգնեց իր քայլից ,թող հիշի, թե ում հորդորով գնաց այդ քայլին, թող հիշի քաղաքականությունից հրաժարվելու օրերը, ու թող չմտածեն հալած յուղի պես ընդունեցինք ,իբր ժողովրդի մասին մտածելով արեցին` չնայած մեր ժողովուրդը արդեն մոռացել է էդ օրերը ,բայց ասեմ հիշեցման կարգով ,որ այ էդ ժամանակ էր պետությունը կործանված ու շարունակում էր կործանվել: 

Հ.Գ. ջուր բաժանելով հեղափոխության մասնիկ չեն լինում ՝ էս էլ ի գիտություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ