![]()
Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։
Մեր տեղեկություններով՝ «Հրապարակ» օրաթերթի՝ այսօր հրապարակած տեսանյութից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ և դադարեցնել միջոցառումը:
Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն է, և բազմամարդ հավաքներ անցկացնել չի թույլատրվում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև բարձրաստիճան սպաներ:
Քանի որ տեղեկությունը ստացվեց արդեն կեսգիշերն անց, Factor.am-ը չկարողացավ պաշտոնական պարզաբանում ստանալ։ Հարցի շուրջ պաշտոնական պարզաբանման խնդրանքով պարետատուն կդիմենք վաղն առավոտյան և այն ստանալուն պես՝ կհրապարակենք։
Արդյո՞ք առաջիկայում, այս փաստով պայմանավորված, պաշտոնանկություններ կլինեն, դեռ հայտնի չէ։ Նշենք, սակայն, որ վերջերս Վերջին զանգի միջոցառում անցկացնելու համար Արարատի մարզի
![]()