![]()
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆբ-ի իր էջում, որտեղ ներկայացվում է հավաքված ռուսական Կալաշնիկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանում սկսվել է «Կալաշնիկով ԱԿ -103» ինքնաձիգների պատրաստումը։ Արտադրության լիցենզիան նախատեսված է 10 տարվա համար։
Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա:
Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է զրոյից, դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։
«Արտադրության առաջին փուլում AK103 ավտոմատների պահեստամասերը ստանալու ենք, և ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում՝ մինչև բեռնումը։ Առաջին փուլից հետո կսկսենք երկրորդ փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղում՝ կրկին ռուսական տեխնոլոգիայով»,- պատմել է Գարդիենկոն: Ըստ նրա՝ բոլոր փուլերն ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտապես պետք է ապահովի տեխնիկական և այլ պայմանները: Նա շեշտեց, որ գործարանի հզորությունը թույլ է տալիս ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։
![]()