Աղվերանի անտառում Nissan-ը կողաշրջվել է. փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները դժվարանցանելի ճանապարհով կարողացել են հասնել վարորդին և նրա հարազատներին

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում գտնվող անտառում ավտոմեքենա է կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում Nissan մակնիշի ավտոմեքենան անտառում կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տտուժածներ չկան:

Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները վթարի վայր ժամանել են՝ անցնելով մոտ 2 կմ հատված ոտքով, քանի որ ճանապարհը դժվարանցանելի է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ